«Ամբողջ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 22-ամյա դուստրը որոշել է մտնել շոու-բիզնես: Վերջերս Աբրահամյաննները եղել են ԱՄՆ-ում, որտեղ նրա աղջնակը ցանկություն է հայտնել ձայնասկավառակ թողարկել: Պրոդյուսերական որոշ հեղինակավոր կազմակերպություններ, սակայն, հրաժարվել են զբաղվել Աբրահամյանի դստեր ձայնասկավառակի թողարկմամբ այն պարզ պատճառով, որ նա շատ հեռու է երգարվեստից` ոչ ձայն ունի, ոչ էլ բեմական համապատասխան արտաքին: Բոլոր դեպքերում շատ շուտով կլսենք Աբրահամյանի դստեր կատարումները»,-գրում է «ՉԻ»-ն` հավելելով. «Մեր տեղեկություններով, Արա Աբրահամյանը աղջկա արտաքինի վրա աշխատելու համար «վարձել է» իր սեռական կյանքը լավագույնս ներկայացնող համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանի բժիշկ-կոսմետոլոգին: Սպասենք արդյունքներին»: