Համբուրգի շրջանի մաքսատան աշխատակիցները 520 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 9 տոննա թմրամիջոց են ոչնչացրել՝ տեղեկացնում է AP-ն։
Համբուրգի մաքսատունը հայտարարել է, որ թմրամիջոցները ոչնչացվել են անցյալ շաբաթ իրականացված գաղտնի գործողության արդյունքում, որն ուղեկցվել է զենքի օգտագործմամբ։
Ընդհանուր առմամբ այրել են 2400 կգ կոկաին եւ 6700 կգ APAAN-նյութ, որն օգտագործվում է մետամֆետամին արտադրելու համար։




























