Նյու Ջերսի նահանգում՝ Սթոուն Հարբորի ափին, ավազի մակարդակի փոփոխությունը թույլ է տվել 10 մետրանոց նավի մնացորդները գտնել, որը այդ վայրերում խորտակվել էր XIX դարի վերջին, հաղորդում է Americaru-ն:
Նավի ծագումն անհայտ է, բայց որոշ տեղացիներ կարծում են, որ դա այն նույն նավն է, որը խորտակվել էր Հերեֆորդ ծովախորշ մտնելիս:
Սթեն Սփերլաքի՝ Քեյփ-Մեյ շրջանի վարչության անդամի խոսքով՝ այն շրջանը, որտեղ հայտնաբերվել է նավը, վտանգավոր էր նավաստիների համար:
Նավը, հավանաբար կիր էր տեղափոխում Վիրջինիա եւ Հերեֆորդի փարոսից քիչ հեռու խորտակվել էր:





























