Ռուսաստանը եւ Անկարան Մոսկվայում բարձր մակարդակով հանդիպման ժամանակ հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ իրենց հարգանքը։ Այս մասին շաբաթ օրը բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի հեռանալուց հետո Սիրիայում իրավիճակի հարցը։
Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայից ԱՄՆ զորքերի հեռանալուց հետո երկրում ռազմական ներկայացուցիչների համակարգման շուրջ։ «Բնականաբար, մենք հատուկ ուշադրության արժանացրեցինք նոր հանգամանքները, որոնք առաջացել են զորքերը դուրս բերելու ԱՄՆ հայտարարությունից հետո»,- ասել է նախարարը։
Սիրիայի իրավիճակի շուրջ ռուս-թուրքական բանակցություններն անցել են 3×3 ձեւաչափով․ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին միացել են հետախուզության ղեկավարները։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։



























