Եթե երբեւէ անհանգստացել եք՝ ինչպես բացատրել ղեկավարությանը տարօրինակ գործնական ծախսերը, ապա հնարավոր է փոքր-ինչ հանգստանաք՝ տեղեկանալով, որ ոչինչ չի կարող համեմատվել մարդու գանգի գնման կամ ուղտայծի վարձակալման հետ, գրում է LA Times-ը՝ վկայակոչելով Certify ընկերության հաշվետվությունները գործուղումների եւ առեւտրային ծախսերի տվյալների մասին:

Նշվում է, որ ընկերությունների ղեկավարների կողմից հաստատված անսպասելի ծախսերի շարքում են բժշկական գիտափորձի համար ձռեքբերված  800 դոլար արժողությամբ մարդկային գանգը, ինչպես նաեւ 150 դոլարով ուղտայծի վարձակալությունը ֆոտոսեսիայի համար: Հաստատված այլ ծախսերից են 150 դոլարի վճարումը ավտոմեքենայի տարհանման համար, քանի որ աշխատակիցը մեքենան կայանել էր անօրինական վայրում կարեւոր հանդիպում նշանակելու նպատակով: Մեկ ուրիշ ընկերության աշխատակիցը համաձայնություն էր ստացել ծախսել 125 դոլար Cher-ի համերգի տոմսեր գնելու համար:

Սակայն ոչ բոլոր ղեկավարներն են պատրաստ մարել աշխատակիցների ծախսերը: Օրինակ՝ ընկերություններից մեկի ֆինանսական տնօրենը մերժել է մարել 10000 դոլարի հաշիվը հյուրանոցային համարի պատի մեջ գտնվող անցքի վերանորոգման համար եւ աշխատակցի՝ բանտում գտնվելու հետեւանքով չվերթը բաց թողնելու պատճառով նոր ավիատոմսի գնման լրացուցիչ ծախսերը: