Ամուսնու հետ չստացված հարաբերություններից մինչեւ կոկորդը կշտացած Համբուրգի բնակչուհին որոշել է վաճառել նրան e-buy առցանց աճուրդում: Ինչպես հաղորդում է Mirror-ը, Dorte L կեղծանվամբ 40-ամյա կինը հայտարարություն է տեղադրել այդ պորտալում «բանեցրած ամուսնու վաճառքի մասին»:

Նա նշել է, որ հոգնել է բացասական հարաբերություններից եւ, չնայած յոթ տարի ամուսնացած է ՝ զգում է, որ իրենք «այլեւս մեկը մյուսին չեն պատկանում»:

«Սուրբ Ծննդյան առաջին երկու օրերի ընթացքում ես հասկացա, որ մենք այլեւս մեկս մյուսին չենք պատկանում: Ես կցանկանայի հրաժարվել իմ ամուսնուց: Գինը պայմանագրային է: Փոխանակման ենթակա չէ»:  Ընդ որում, կինն առաջարկել է «թեստավորել» ամուսնուն՝ «վարձակալելով» նրան մի քանի օրով:

Հայտարարությունը բազում արձագանքներ է ստացել, սակայն կոնկրետ առաջարկներ չեն եղել: «Հայտարարությունը լավ են ընդունել: Ես ստացել եմ շատ դրական արձագանքներ, ինձ ուղարկում էին շատ սմայլիկներ: Ես չէի ցանկանա դրամա դարձնել այն. դա միայն ժամանցի համար էր»,- նշել է կինը:

Պարզվեց, որ կողակիցը տեղեկացել է իր կնոջ արարքի մասին տեղական թերթերից: