NASA-ի տիեզերանավը ներկայումս զբաղվում է մարդկության կողմից երբեմնի լուսանկարահանված բոլոր տիեզերական մարմիններից ամենամեծ հեռավորության վրա գտնվող եւ հնագույն մարմնի խոշորացմամբ, փոխանցում է AFP-ն։

Այս հեռավոր մոլորակը հայտնի է Ուլտիմա Տուլ անվամբ եւ գտնվում է Երկրից 6,4  մլրդ կմ հեռավորության վրա։

Նոր տարին ամերիկյան տիեզերական գործակալությունը նկարահանում կիրականացնի, որի ժամանակ տիեզերանավը կանցնի առեղծվածային օբյեկտի կողքով։

Տեսանկարահանումը կուղեկցվի լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի կողմից գրված հիմնով, երաժիշտը նույնպես գիտական կոչում ունի աստղաֆիզիկայի ոլորտում։

Տեսանյութը հնարավոր չի լինի իրական ժամանակում հեռարձակել, քանի որ ազդանշանը Երկիր է հասնում  6 ժամվա ընթացքում, սակայն եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա առաջին կադրերը Երկիր կհասնեն 2019 թվականի առաջին օրվա ավարտին։