Պաշտպանության նախարարի նոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ռազմական ծառայությունների ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ քաղաքականությունը պետք է դառնա Պենտագոնի համար առաջնահերթություն, հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով Military.com-ին:
Ինչպես կայքի աղբյուրն է հաղորդել, փակ հանդիպման ընթացքում Շանահանը հայտարարել է, որ ինքը կկենտրոնանա Պենտագոնի նախկին ղեկավար Ջիմի Մատիսի կողմից մշակված եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված Ազգային պաշտպանական ռազմավարության իրականացման վրա՝ նշելով, որ Չինաստանը նրա առաջնային խնդիրն է լինելու: «Մինչ մենք կենտրոնանում ենք ընթացիկ գործողությունների վրա,- ասել է նախարար Շանահանը թիմին,-պետք է հիշել՝ Չինաստան, Չինաստան, Չինաստան», - պատմել է աղբյուրը:
ԱՄՆ-ի նոր պաշտպանական ռազմավարությունը հրապարակվել է 2018 թվականի հունվարին: Դրանում ասված է, որ երկարաժամկետ ռազմավարական մրցակցությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Պենտագոնի համար սկզբունքային առաջնահերթություններ են, որոնք պահանջում են ներդրումների կայուն աճ: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, ներկայացնելով ռազմավարությունը, հայտարարել է, որ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարը, այլ մեծ տերությունների հետ մրցակցությունը կլինի ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում՝ համաձայն նոր պաշտպանական ռազմավարության:





























