Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չի բացառել, որ կարող է Վաշինգթոնի հետ իր երկրի տարածքում ամերիկյան բազայի բացումը քննարկել:
Բրազիլիայի առաջնորդն այս հայտարարությունն արել է հինգշաբթի՝ SBT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ կախված նրանից, թե ինչ կկատարվի աշխարհում, հնարավոր է այդ հարցն անհրաժեշտ լինի ապագայում քննարկել», - մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Բոլսոնարուն նշել է, որ Բրազիլիայի մերձեցումը Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարց է, բայց կարող է նաեւ ռազմական լինել: «Մենք կարող ենք տվյալ ոլորտում համաձայնագիր կնքել», - ընդգծել է նախագահը:
Բոլսոնարուն նաեւ հավաստիացրել է, որ Բրազիլիան չի ցանկանում Հարավային Ամերիկայում գերտերություն լինել, բայց հասկանում է, որ այն պետք է առավելություն ունենա, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ժաիր Բոլսոնարուն, որը ներկայացնում է պահպանողական սոցիալ-լիբերալ կուսակցությունը, հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրոդ փուլում հաղթել էր: Պետության ղեկավարի պաշտոնը նա ստանձնել էր հունվարի մեկին: Նրա մանդատը չորս տարով է, գրում է RG-ն:





























