Թուրքիան Միացյալ Նահանգներին խնդրում է ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Նշվում է, որ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում է «էական« ռազմական աջակցություն ցուցաբերել, ներառյալ ավիահարվածներ, տրանսպորտ եւ լոգիստիկա։

«Թուրքիայի ակնկալած աջակցությունն այնքան ընդարձակ է, որ եթե լիովին բավարարենք այն, ապա ամերիկյան զինվորականները կավելացնեն իրենց ներկայությունը Սիրիայում, այլ ոչ թե կկրճատեն»,- ասվում է տեքստում։

2018թ. դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ը հայտարարել էր Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու մասին։