ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է արտակարգ դրություն մտցնել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար՝ առանց Կոնգրեսի հավանության, տեղեկացնում է Կոմերսանտը՝ հղում կատարելով ABC-ին։
Արտակարգ դրություն մտցնելու համար Կոնգրեսը պարտավոր է փող հատկացնել, որը պարոն Թրամփը կարող է օգտագործել կառույցի ֆինանսավորման նպատակով։ ABC հեռուստաալիքի աղբյուրներից մեկը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահն այդ պատճառով կարող է բախվել իրավաբանական խնդիրների։
«Մենք կարող ենք երկրում արտակարգ դրություն մտցնել եւ շատ արագ պատը կառուցել»,- ասել է նա՝ լրագրողների առջեւ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն այգում (մեջբերումն ըստ Reuters-ի)։ Պարոն Թրամփը հավելել է, որ արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է «մեր երկրի անվտանգության» համար։
2018թ. դեկտեմբերի 22-ին ԱՄՆ վարչակազմը մեկ տարվա մեջ երրորդ անգամ հայտարարեց դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման («շաթդաուն») մասին։ Պատճառ դարձան չլուծված տարաձայնությունները Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ, որը պահանջում էր միջոցներ հատկացնել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար։ Ինչպես կարծում է Դոնալդ Թրամփը, այդ նախագծի համար կպահանջվի $5,7 մլրդ։




























