Թերթը գրում է. «Երեկ կեսօրին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր ծառայողական «Տոյոտա» մակնիշի 021 00 01 համարանիշի ավտոմեքենայով ժամանեց «Արմենիա-Մարիոթ»  հյուրանոց:

Նրան ուղեկցում էր «Բենթլի» մակնիշի 993 LL 11 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր պատգամավորի որդին: Նշված երկու ավտոմեքենաների դիմապակուց բացակայում էին ե’ւ տեխզննման, ե’ւ ԱՊՊԱ կտրոնները: «Առավոտ»-ի տեղեկություններով, «Բենթլիի» արժեքը, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում 9-11 միլիոն ռուբլի է: «Բենթլիի» վրայի համարանիշը, ի դեպ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գրանցված «Նագին» ՍՊԸ-ին պատկանող «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայինն է, որը սակայն, հայտնվել է Վարդան Այվազյանի որդու կողմից օգտագործվող ավտոմեքենայի վրա: «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական պատգամավորը «Արմենիա-Մարիոթ» էր ժամանել չինացի գործարարների հետ հանդիպելու նպատակով»,-գրում է թերթը :