Եվրոպան պետք է ավելի հավակնոտ լինի այնպիսի հարցերում, ինչպես կլիմայի փոփոխությունն է, ինչպես միասնական տեսլականի շուրջ Եվրամիության միավորումն է։ Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում երկրագնդի իրավիճակի եւ պոպուլիզմի աճի մասին բանավեճի ժամանակ հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը՝ հայտնում է Reuters-ը։
Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո Միլանեզին հայտարարել է, որ Եվրոպական միությունը դարձել է առանձին կղզիների արշիպելագ։ «Տվյալ պահին չկա իսկական եվրոպական տեսլական։ Մենք պետք է գտնենք իրեր, որոնք միավորում են մարդկանց, որոնք ստիպում են սրտին արագ աշխատել»,- ասել է նա։





























