Կիեւի Օբոլոնի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության եւ ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ քաղաքականության վարման գործակցության համար 13 տարվա ազատազրկման  է դատապարտել, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Որոշումը հրապարակվել է հունվարի 24-ին Օբոլոնի դատարանի Վլադիսլավ Դեւյատկոյի գլխավորությամբ դատավորների կոլլեգիայի կողմից:

Յանուկովիչի հանդեպ քրեական վարույթը քննվել է հատուկ (հեռակա) ընթացակարգով, քանի որ մեղադրյալը Ռուսաստանի Դաշնության տարածքում է գտնվում: