ԱՄՆ վարչակազմը Վենեսուելայում գտնվող ամերիկյան քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ այդ հանրապետությունից՝ կապված երկրում ներքաղաքական ճգնաժանի սրման հետ։ Այս մասին ուրբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերով բյուրոն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է արտաքին քաղաքական հաստատությունը, ամերիկյան կառավարությունը ներկայում Վենեսուելայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «արտակարգ ծառայություններ մատուցելու» հնարավորություն չունի»։ «Վենեսուելայում գտնվող կամ այնտեղ ուղեւորվող ամերիկյան քաղաքացիներին անհրաժեշտ է լրջորեն վերանայել այդ երկիրը լքելու հնարավորությունը եւ հրաժարվել այնտեղ ուղեւորվելու մտադրությունից»,- ընդգծել են Պետդեպարտամենտում։
Պետդեպը ամերիկացիներին խորհուրդ է տվել Վենեսուելան լքել կոմերցիոն չվերթներով, «քանի դեռ դրանք հասանելի են»։ Եթե ԱՄՆ քաղաքացիները մնալու որոշում կայացնեն, ապա նրանց խորհուրդ է տրվում համոզվել, որ կարող են անվտանգ տեղ գտնել։





























