ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում մեկնաբանել է իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի հասցեին հնչած մեղադրանքները։ Սթոունը ձերբակալվել էր հունվարի 25-ին՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական գործի» հետաքննության շրջանակում, տեղեկացնում է Գազետա-Ռու-ն։

Թրամփը հարց է տալիս, թե ինչու ստի մեղադրանքները ներկայացվել են Սթոուինին, բայց անուշադրության է մատնվել ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի «սուտը», ՀԴԲ իրավաբան Լիզա Փեյջի սուտը, որը ներքաշված է սիրային սկանդալում, ԿՀՎ նակխին տնօրեն Ջոն Բրենանի, ինչպես նաեւ շատերի սուտը։

«Իսկ ի՞նչ կասեք Հիլարիի (Քլինթոն) եւ ՀԴԲ-ի ու նրա 33 հազար հեռացված նամակների մասին։ Իսկ ի՞նչ կասեք Լիզայի (Փեյջի) ու Փիթերի (Սթրոք) հեռացված հաղորդագրությունների ու Վիների նոութբուքի մասին։ Շատ ավելին»,- գրել է Թրամփը։