Վլադիմիր Վիսոցկիի հիշատակի երեկոն կայանալու է փետրվարի 25-ին Երեւանում Մոսկովյան մշակութային-գործարար «Մոսկվայի տուն» կենտրոնում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունում, Երեւանի պետհամալսարանի եւ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի կատարմամբ հնչելու են Վիսոցկիի երգերը:
Միջոցառման ժամանակ նյութեր են ցուցադրվելու տեսաարխիվից՝ հարցազրույցներ եւ համերգների տեսագրություններ:



























