ԱՄՆ-ի տնտեսությունը կորցրել է առնվազն 6 մլրդ դոլար՝ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակ՝ հաշվել է  S & P Global Ratings-ը: Shutdown-ը հարվածել է արտադրողականությանը եւ բիզնեսի տնտեսական ակտիվությանը, հաղորդում է է «Վեստի»-ն:

Նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին, ուրբաթ օրը համաձայնեց դադարեցնել կառավարության  35-օրյա պարապուրդը եւ պետական ​​աշխատողների ֆինանսավորման կասեցումը: Թրամփն այդպպես էլ Կոնգրեսից չստացավ 5,7 միլիարդ դոլար՝ Մեքսիկայի հետ սահմանի պատը կառուցելու համար: Shutdown-ն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարն էր:

«Թեեւ Shutdown-ն ավարտվել է, այն հավանական է, որ կազդի գործարար վստահության եւ ֆինանսական շուկայում տրամադրությունների վրա», - նշում է S&P-ն:

ԱՄՆ կառավարության մասնակի կասեցումը կարող է նվազեցնել մասնավոր կապալառուների պետական ծառայությունների դրամական հոսքերը եւ եկամուտները։ Պետական ծառայությունների խոշոր մատակարարների մեծամասնությունն իր եկամուտների հիմնական մասն ստանում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:

Այնուամենայնիվ, տուժել են նաեւ կառավարության մյուս գործընկեր-մատակարարները: Այսպիսով, երկու խոշորագույն ընկերություններ՝ Leidos Holdings Inc.-ն եւ SAIC- ն, ապահովում են քաղաքացիական կառավարական գործակալությունների համար իրենց վաճառքի ավելի քան 35 տոկոսը: SAIC- ն վերջերս հայտարարել էր, որ կառավարության  աշխատանքի կասեցման պատճառով կորցնում է շաբաթական մոտ 10 միլիոն դոլարի վաճառք՝ նշելով, որ այն ազդում է քաղաքացիական կառավարության բիզնեսի մոտ 30-35 տոկոսի վրա, եւ կառավարությունը պարտք է նրան 50 միլիոն դոլար: Փոքր մասնավոր ընկերություններից շատերը նույնպես մեծապես կախված են քաղաքացիական կառավարական հաստատություններից: