Եգիպտոսում ձերբակալվել է 54 մարդ 2011 թվականի ապստամբության տարելիցին բռնի բողոքի գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵգիպտոսիՆԳՆ-ին: Ձերբակալվածների թվում են «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները:

Նախարարությունը հայտնել է, որ խումբը գլխավորել է Թուրքիայում տեղակայված «Մահմեդական եղբայրներ»-ի առաջնորդը: