Կանադան եւս մեկ կանադացի դիվանագետի հանելուկային հիվանդության պատճառով կրճատում է Կուբայում իր դեսպանության աշխատակազմի կեսը՝ հայտնում է AP-ն։
Կանադան հաստատել է, որ 2017թ․ սկզբից Կուբայում իր դեսպանության աշխատակիցներից 14 մարդ առողջության հետ կապված հանելուկային խնդիրներ է ունեցել։ Ավելի վաղ տարօրինակ ախտանշաններ էին հայտնաբերվել Կուբայում ամերիկյան դեսպանության 26 աշխատակիցների մոտ։
Հավանայում գործող դեսպանությունում նախկինի պես կլինի դեսպանը, եւ հասանելի կլինեն բոլոր հյուպատոսական ծառայությունները։



























