Հինգշաբթի՝ հունվարի 31-ին սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գներն աճում են:  Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով աճել են 0,94 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 62,23 դոլարի:

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,74 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 54,63 դոլար, փոխանցում է RT-ն: