Հայաստանի զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինդատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ (Քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով):

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրգործը հարուցվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի ցուցումով:

Դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել,  վերջինիս` ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու  համար:

Քրեական գործի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: