Այս տարվա մարտին Cosmopolitan հայտնի ամսագիրը կհրատարակվի հայերեն տարբերակով, ասել է Hearst Magazines Intrenational-ի գործադիր տնօրեն  Դունկան Էդվարդսը։ Այս մասին հաղորդում է The New York Observer կայքը։

Հայ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը կնկարվի ամսագրի շապիկին։

Cosmopliotan Armenian-ի խմբագիրը Հրաչուհի Ութմազյանն է։ Ամսագիրը կունենա նախնական 5000 տպաքանակ։

«Cosmopolitan ապրանքանիշը շատ մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում։ Ուրախ ենք որ մեր 63-րդ խմբագրությունը կբացվի Հայաստանում այս տարի գարնանը»,- ասել է Էդվարդսը։ «Մենք վստահ ենք հայ կանանց  վերաբերմունքը ամսագրի նկատմամբ դրական կլինի»,- նշել է նա։