Հունվարի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1939 թ. ծնված Սոնիկ Գ.-ն բանավոր հաղորդում է տվել, որ հունվարի 8-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայով մտնելով իրենց տան բակ եւ օգտվելով հյուրասենյակի դռան չկողպված լինելու հանգամանքից, մտել են ներս եւ գողացել «GVC» մոդելի հեռուստացույց, աթոռներ եւ պատի ժամացույց՝ պատճառելով մոտ 100.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, որը նույն օրը, ժամը 19.15-ին, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:

Գողոնը առգրավված է:

Արտյոմ Ս.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է քննություն: