Իտալիայի հյուսիս-արեւելքում գտնվող Լոկանա քաղաքի իշխանություններն առաջարկում են այնտեղ տեղափոխվել 9 հազար եվրոյի դիմաց, որը կվճարվի 3 տարվա ընթացքում, հայտնում է Lonely Planet-ը:

Լոկանա տեղափոխվել եւ վճարումը ստանալ ցանկացողներին իշխանությունները մի քանի պայման են առաջադրում: Վերաբնակները պետք է երեխա ունենան եւ առնվազն 6 հազար եվրո չափով աշխատավարձ, ինչպես նաեւ Ալպերում ապրելուն նվիրվելու ցանկություն:

Լոկանայի քաղաքապետ Ջովանի Մատիետի խոսքով՝ այս առաջարկը կապված է քաղաքի բնակչության սրընթաց կրճատման հետ, որը 1900-ական թվականների սկզբի ավելի քան 7 հազարից այսօրվա դրությամբ հասել է 1,5 հազարի: Պաշտոնական տեղեկություններով՝ Լոկանայում մեկ ծնունդին բաժին է ընկնում 4 մահ:

Ջովանի Մատիետը շեշտել է, որ այս առաջարկն առաջին հերթին ուղղված է երիտասարդներին, ինչպես նաեւ ձեռներեցներին, քանի որ քաղաքում մեծ թիվ են կազմում փակված խանութները, բարերը, ռեստորանները, կրպակները, որոնք կարելի է նորից բացել:

Նախկինում տեղական իշխանությունների առաջարկը գործում էր միայն Իտալիայի քաղաքացիների համար, բայց հիմա այն տարածվում է նաեւ արտասահմանցիների վրա: