Լիբանանում քաղաքական ուժերին վերջապես հաջողվել է պայմանավորվել նոր կառավարության ձեւավորման շուրջ։ Դա տեղի է ունեցել 9 տարվա մեջ առաջին խորհրդարանական ընտրություններից 9 ամիս հետո։

Բեկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մրցակից խմբակցությունները ընտրել են փոխզիջման տարբերակը, որը թույլ է տալիս սունի օրենսդիրներին ներկայացնել շիական «Հըզբոլլահի» աջակցության գործում։

Նոր կառավարությունը կղեկավարի Սաադ Հարիրին՝ սունի քաղաքական գործիչ, ով 2016-ից ղեկավարում էր նախորդ կառավարությունը։