Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հնարավոր են համարում, որ Իրանի հետ առեւտրային գործողությունների աջակցության գործիքը (INSTEX, Instrument for Supporting Trade Exchanges) կարող են օգտագործել երրորդ երկրները: Այս մասին նշված է 3 երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Երկրաժամկետ նպատակն է այնպես անել, որ այս գործիքից կարողանան օգտվել նաեւ Իրանի հետ առեւտուր անել ցանկացող այլ երկրների կառույցները: Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը «կշարունակեն ուսումնասիրել այս նպատակին հասնելու միոցները», նշված է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ 3 երկրները պատրաստվում եմ INSTEX-ը զարգացնել  «շահագրգռված եվրոպական երկրների» հետ: INSTEX-ը հետեւելու է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային նորմերին, ինչպես նասեւ ԵՄ եւ ՄԱԿ պատժամիջոցային ռեժիմին:

Չի նշվում, թե մեխանիզմը երբ է սկսելու գործել: Երեք երկրները սերտ համագործակցությամբ աշխատում են «բոլոր տեխնիկական եւ իրավաբանական խնդիրները լուծելու համար», որ մեխանիզմը սկսի գործի, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանտը: