Իտալիան Խուան Գուայդոյին չի ճանաչում Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, որովհետեւ անհնար է համարում արտաքին միջամտությունը այլ երկրի ներքին գործերին: Հինգշաբթի երեկոյան Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիոն Դի Ստեֆանոն այս մասին հայտարարել է կաթոլիկ TV2000-ի հետ հարցազրույցում:
Նա նաեւ պարզաբանել է, որ հիմա գլխավոր խնդիրն է պատերազմից եւ «լիբիական սցենարից» խուսափելը, երբ տապալվեց Մուամար Քադաֆին: «Հիմա բոլորը ընդունում են Լիբիայում թույլ տված սխալները, չի կարելի, որ դա կրկնվի Վենեսուելայում»,- ասել է Դի Ստեֆանոն:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանը հավամություն էր տվել Վենեսուելայի հարցով բանաձեւին, որով ճանաչել էր Խուան Գուայդոյին երկրի նախագահի պաշտոնակատար եւ նույնը կատարելու կոչ էր արել ԵՄ անդամ երկրներին:
ԵՄ ԱԳ նախարարները հինգշաբթի Գույդաոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին ընդհանուր որոշում չէին ընդունել, սակայն այդ քայլն իրավունք ունի անելու ԵՄ 28 երկրից յուրաքանչյուրն առանձին:



























