Christian Dior նորաձեւության տան արտ-տնօրեն, մոդելյոր Ջոն Գալյանոն ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից:
Նա ձերբակալվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում մանր խուլիգանության եւ համասեմական վիրավորանքների համար: Նախաքննության տվյալներով, մոդելյորը Փարիզի թաղամասերից մեկում սրճարանում հակասեմական վիրավորանքներ հնչեցնելով հարձակվել է մի քանի մարդու վրա:
«Հետաքննության արդյունքներին սպասելու ընթացքում Christian Dior-ը հեռացրել է Ջոն Գալյանիին իր պարտականությունների կատարումից»,- նշվում է Նորաձեւոթյան տան տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:





























