Չինաստանի նախագահ Սի Ցզինպին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուստեք շահագրգռված են երկկողմ հանդիպումների անցկացմամբ, ինչը հնարավոր է դարձնում ապագայում դրանց կազմակերպումը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրռված է Սի Ցզինպինի հետ հանդիպմամբ, որն ի հերթին նույնպես պատրաստ է ամերիկացի առաջնորդի հետ պահպանել բոլոր տեսակի սերտ կապերը», - ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է նա:
Դիվանագետի խոսքով, Պեկինն ու Վաշինգթոնը պատրաստ են երկխոսության եւ արդեն իսկ հուսալի հիմք են ստեղծել առեւտրատնտեսական լուրջ տարաձայնությունների վերացման համար՝ այդ նպատակով պատրաստելով լիովին շոշափելի «ճանապարհային քարտեզ»:
Ինչպես հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Խեին ընդունելով, մոտ ապագայում երկու երկրների ղեկավարները կարող են միանգամից երկու անձնական հանդիպումներ անցկացնել:



























