ԵՄ-ն չի ցանկանում, որ Եվրասիան նորից գերտերությունների մրցակցության վայր դառնա, հարկավոր է պահպանել եւ կատարել ՓՄՀՀՊ-ն: Ուրբաթ այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Մեզ՝ Եվրամիության համար, շատ կարեւոր է տեսնել պայմանագրի լիարժեք կատարումը եւ դրա պահպանումը: Սա լիովին համապատասխանում է Եվրոպայի անվտանգության շահերին», - Բուխարեստում լրագրողներին ասել է նա, որտեղ տեղի են ունեցել արտգործնախարարների ոչ պաշտոնական բանակցությունները:

Նրա խոսքով, Եվրոպան «չի ցանկանում տեսնել, որ մայրցամաքը նորից  ռազմի դաշտի  է վերածվում կամ վայրի, որտեղ գերտերությունները բախվում են միմյանց հետ»:

«Մենք նույնիսկ չենք ուզում քննարկել այս ճանապարհին վերադառնալու հնարավորությունը», - նշել է նա:

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ուրբաթ հայտարարոելու է, որ Վաշինգտոնը շաբաթ օրվանից սկսած կասեցնում է ՓՄՀՀՊ շրջանակում իր պարտավորությունները եւ սկսում դրանից  դուրս գալու գործընթացը: