ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտական կազմում ընդգրկվել է «Վիրջինիա» դասի հարվածային ատոմային սուզանավ «Հարավային Դակոտան», որը հագեցած է միջին շառավղի հեռահարության թեւավոր հրթիռներով՝ հայտնում է Life-ը՝ վկայակոչելով Պենտագոնին։

«Հարավային Դակոտան» «Վիրջինիա» դասի 17-րդ սուզանավն է։ Այն առանձնանում է նրանով, որ ունի ոչ թե 12, այլ երկու հրթիռային անցք։

Սուզանավի կառուցման ընթացքում օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ եւ ինովացիաներ, որոնք բարձրացնում են կրակային հզորությունը, շարժունակությունը եւ թաքնվելու հնարավորությունը։ Դրա արժեքը գնահատվում է 2,7 մլրդ դոլար։ Գրոտոնում, որը սուզանավերի արտադրության կենտրոնն է, ծրագրվում է պատրաստել այս դասի 48 սուզանավ, ընդ որում, դրանցից 33-ը՝ մինչեւ 2020 թվականը։