Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացմա պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո գերմանացի քաղաքական գործիչները քննարկում են Եվրոպայում ցամաքային բազավորման միջուկային զենք տեղակայելու նպատակահարմարության հարցը՝ հայտնում է DW-ն։

Մինչեւ վերջերս կանցլեր Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող Քրիստոնեասոցիալական միության քաղաքական գործիչները չեն բացառում նման հնարավորությունն այն դեպքում, երբ սոցիալ-դեմոկրատները  եւ նրանց դաշնակիցները դրան դեմ են արտահայտվում։

ՔՍՄ ներկայացուցիչ Ռալֆ Բրինկխաուսը նախազգուշացրել է ՄՓՀՀ պայմանագրի շուրջ հակամարտության առաջացման վտանգի մասին։

Միաժամանակ, Բունդեստագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյուտցենիխը անհրաժեշտ չի համարում Եվրոպայում տեղակայված միջին հեռահարության հրթիռների հագեցումը։ ԱՄՆ-ը արդեն սուզանավերի վրա տեղակայված թեւավոր հրթիռները միջուկային մարտագլխիկներով հագեցնելու որոշում է կայացրել՝ հիշեցրել է կուսակցության ներկայացուցիչը։