Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը կտարհանվի Լոնդոնից, եթե սկսվեն զանգվածային անկարգություններ՝ կապված Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ առանց հետագա համագործակցության համաձայնության, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով The Sunday Times-ը:

Ըստ լրագրողների տեղեկությունների՝ գաղտնի նախագիծը մշակվել էր դեռեւս 1962 թվականին՝ սառը պատերազմի ժամանակ՝ կուբայական ճգնաժամից հետո: Ժամանակակից իրականության շրջանակներում լրամշակված նախագիծը ենթադրում է թագուհուն եւ նրան ընտանիքի անդամներին տարհանել Լոնդոնից  տարբեր գաղտնի տներ, որտեղ նրանց վտանգ չի սպառնա:

Ավելի վաղ Լայֆը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 2019 թվականի հունվարի 15-ին մերժել էր ԵՄ-ի հետ համաձայնության Մեյի առաջարկած տարբերակը: Հունվարի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը բրեքսիթի հարցով նոր նախագիծ է ներկայացրել: Արեւմտյան լրագրողներն անվանել են դա «արջամկան օր»՝ դրանում «նոր առաջարկ» չգտնելով: Միեւնույն ժամանակ բրիտանական պատգամավորները դեմ էին քվեարկել ԵՄ-ից դուրս գալը հետաձգելուն, որը հետեւանքով գործընթացի արդյունքում, հնարավոր է, կողմերը որեւէ համաձայնության չհանգեն: