Դոնալդ Թրամփը դիմել էր Deutsche Bank վարկի ստանալու 2016 թվականին իր նախընտրական քարոզարշավի համար, եւ բանկը մերժել էր նրան, հաղորդում է The New York Times-ը:
Ենթադրվում է, որ բանկի ղեկավարությունն այդ վարկը ռիսկային է համարել: Տնօրենների խորհուրդը վստահ չէր, որ Թրամփը կկարողանար վերադարձնել գումարը, եւ չէր ցանկանում հայտնվել իրավիճակում, երբ ստիպված կլիներ պահանջել անձամբ ԱՄՆ-ի նախագահից վերադարձնել պարտքը:
Դոնալդ Թրամփը համագործակցում է գերմանական բանկի հետ շուրջ քսան տարի: Պարբերականի երկու աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ նրան գումար էր հարկավոր Շոտլանդիայում Թյորնբերի կալվածքի աշխատանքի դիմաց վճարելու համար: Դա նշանակում է, որ Թրամփը սեփական բիզնեսով էր զբաղվում նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այդ տեղեկատվությունը կհետաքրքրի Կոնգրեսի որոշ հանձնաժողովներին, որոնք կցանկանան հետաքննել նրա գործունեությունը:
ԱՄՆ-ի նախագահի եւ Deutsche Bank-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել վարկի տրամադրման ենթադրյալ մերժումը:



























