ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր նախկին բժշկին նշանակել է որպես օգնական եւ գլխավոր բժշկական խորհրդական, գրում է The Guardian-ը:
Շաբաթ Սպիտակ տան հայտարարությունն արվել էր փոխծովակալ Ռոննի Ջեքսոնի թեկնածությունը կրկին առաջադրելու Թրամփի որոշումից հետո:
Հաղորդվում է, որ անցյալ տարի ԱՄՆ-ի նախագահն արդեն առաջադրել է Ջեքսոնի թեկնածությունը, ճիշտ է, Վետերանների հարցերով նախարարի պաշտոնում:
Այն ժամանակ նավային բժշկի թեկնածությունը հանվել էր մասնագիտական հանցագործություններ կատարելու մեղադրանքներից հետո, որոնք առ այսօր հետաքննվում են Պենտագոնում: Ջեքսոնը հերքում է իր մեղքը:
Անցյալ տարի ապրիլին, երբ Թրամփը կրկին առաջադրեց Ջեքսոնի թեկնածությունը, Դեմոկրատների նախագահ Ջոն Թեսթերը հրապարակեց փաստաթուղթ, որում նշված էին Ջեքսոնի հետ ծառայած առնվազն 20 մարդու վկայությունները: Ի թիվս այլ մեղադրանքների՝ փաստաթուղթը վկայում էր նաեւ հարբեցողության մասին, որն, իբրեւ, հանգեցրել էր աշխատանքային մթնոլորտում թշնամական վերաբերմունքի և սխալ նշանակումների:
Նախորդ տարի Ջեքսոնը ղեկավարել էր Դոնալդ Թրամփին հետազոտող բժիշկների թիմը եւ հայտարարել, որ նախագահը շատ լավ վիճակում է եւ «ունի անհավանական լավ գեներ»:
Նա հավելել էր, որ նախագահին միայն նշանակել է պահպանել առողջ ապրելակերպ, եւ նա կապրի եւս 200 տարի:
Սպիտակ տունն, իր հերթին, հայտարարում է, որ Ջեքսոնը վստահության արժանի խորհրդական է եւ բժիշկ:



























