ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է նշանակել ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի շտաբերի նոր պետերի եւ ծովային հետեւակի կորպուսի նոր հրամանատարի։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը մտադիր է իր թեկնածուների անունները հայտարարել առաջիկա շաբաթների ընթացքում։
Ինչպես նշվում է, նոր նշանակումները պետք է արժանանան ԱՄՆ սենատի հավանությանը։
Ընդ որում՝ ԱՄՆ-ում շտաբերի պետերը կարող են իրենց պաշտոնում ծառայել միայն սահմանափակ ժամկետով, տեղեկացնում է Gazeta-ն։



























