Ամերիկյան լրագրողները MSNBC-ի եթերում ծաղրի են ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատաժամանակով նախատեսված լանչը, տեղեկացնում է Gazeta-ն։
Համաձայն Դոնալդ Թրամփի՝ լրատվամիջոցներում հայտնված աշխատաժամանակի՝ մի օր ժամը 12.45-ին Թրամփը լանչ էր նախատեսել։ Հաղորդավարն ուշադրություն էր դարձրել այն բանին, որ դա Թրամփի աշխատացանկում նախատեսված միակ գործն էր։
«Տղերք, դուք ձեր օրը 12.45-ից շո՞ւտ եք սկսում։ Ամենալավ կյանքով չէ, որ ապրում եք»,- հեգնել էր Ռոբերտ Ջորջը New York Daily News-ից։
MSNBC-ի հաղորդավարը տարակուսանքով դիմել էր ծրագրի մասնակիցներին եւ նշել, որ նախագահի աշխատաժամանակը բավական թեթեւ է։
Ներկաներին նաեւ զարմացրել էր նախագահի աշխատանքային գրաֆիկում լանչի նախատեսումն ինքնին, քանի որ հաճախ այդ ցանկում եղել է նաեւ համատեղ լանչ ստորադասների, օրինակ՝ փոխնախագահի հետ։ Բայց համատեղ ճաշեր նույնպես հանդիպել են ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկում։
Ինչպես հաշվել է Axios-ը, երեք ամսվա մեջ Թրամփը լանչի վրա 39 ժամ է ծախսել։



























