Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը հայտարարել է բունդեսվերի համար Մարշալի ծրագրի անհրաժեշտության մասին: Այս մասին նա ասել է Bild-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ գերմանական բանակում նյութերի եւ հանդերձանքի պակաս կա: Ընդ որում զինծառայողներին տրվում են առաջադրանքներ, որոնց համար նրանք լավ հանդերձված չեն:
«Անընդունելի է, որ այսպիսի ուժեղ ազգային տնտեսության պարագայում մեր բանակը լիովին մարտունակ չէ», — ասել է Զյոդերը:
Նա հավելել է, որ աշխարհը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, հետեւաբար Գրեմանիային ֆունկցիոնալ ինքնաթիռներ, սպառազինություն եև սարքավորումներով բանակ է անհրաժեշտ, գրում է Gazeta-ն:



























