Իտալիան արգելափակել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խուան Գուայդոյին որպես երկրի ժամանակվոր նախագահ ճանաչելու վերաբերյալ ԵՄ-ի համատեղ հայտարարությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

Մի քանի օրվա ընթացքում ԵՄ երկրները քննարկել են, թե ինչպես լուծեն Վենեսուելայի ճգնաժամը եւ ԵՄ 10 երկրները ճաչաչել են Գուայդոյին: Սակայն ԵՄ որոշ անդամներ անհանգստանում են ինքնահռչակ առաջնորդի ճանաչման նախադեպի ստեղծման կապակցությամբ:

Իտալիան արգելափակել է ԵՄ-ի հայտարարության նախագիծը, որը նշանակում է, որ Գուայդոյի ճանաչումը ազգային արտոնություն է:

«ԵՄ-ի առանձին անդամ պետություններ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խուան Գուայդոյին որպես երկրի ժամանակվոր նախագահ են ճանաչում», - ասվում է առաջարկվող համատեղ հայտարարությունում, որը «ազատ, արդար եւ ժողովրդավարական նախագահական ընտրությունների կոչ է անում»:

Իտալիան միայնակ չէ Գուայդոյի Ճանաչման դեմ դիմակայությունում:

Երկուշաբթի Բրյուսելում հարցին այն մասին, արդյոք Իռլանդիան ճանաչում է, Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Կովենին ասել է.  «Ոչ, մեր դիրքորոշումը հստակ է: Մենք ցանկանում ենք, որ ազատ եւ արդար ընտրությունները մարդկանց համար ժողովրդավարական որոշում ընդունեն»: