Վենեսուելայի իշխանությունները կվերանայեն իրենց հարաբերությունները ԵՄ մի շարք երկրների հետ, որոնք խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ են ճանաչել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Վենեսուելայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
«Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության կառավարությունը համապարփակ կերպով կվերանայի այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունները, սկսած այս պահից», -, ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ փետրվարի 4-ին մի շարք երկրներ, որոնց թվում են Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան, Բրիտանիան, Ավստրիան, Նիդերլանդները, Գերմանիան, Դանիան, Չեխիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ֆինլանդիան, Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ են ճանաչել:



























