Փետրվարի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ նիստի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Քննարկվեցին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շուրջ յոթ տասնյակ անդամ և դիտորդ երկիր ռեզիդենտ դեսպանություն ունի Հռոմում: