Բորիս Բերեզովսկին չի հաստատել իր թունավորման մասին տեղեկությունը, ինչի  մասին ենթադրություն էր արվում բրիտանական որոշ հրատարակություններում:

Բերեզովսկին տեղեկացրել է, թե ինքն իսկապես տկարություն է զգացել եւ որոշել է բուժզննություն անցնել Իսրայելում: «Իրականում ամեն ինչ նորմալ է, ուղղակի անսպասելի ինձ վատ զգացի` ճնշում եւ այլն: Իմ տարիքում (նա 65 տարեկան է) դա հնարավոր է, բայց քանի որ ինձ հետ նման բան երբեք չէր եղել, դա ինձ տարօրինակ թվաց», -բացատրել է նա` ավելացնելով, որ հետազոտությունը ցույց է տվել, որ թունավորում չկա:

Բրիտանական իշխանություններից առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: