Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», եւ գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով։

Հիշեցնենք, որ Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել:

«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությանը ենթադրյալ կաշառք տալու մասին: