Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Ռ. Ս.-ի (ծնված 1938 թ.) դին: