ՊԵԿ-ը Արաբկիրի հարկային տեսչությունում իր հերթական սեմինար քննարկումն է կազմակերպել հարկ վճարողների հետ:
«Բոլոր տարածքային հարկային մարմինների, այդ թվում Արաբկիրի հարկային տեսչության սպասարկման բաժինների առջեւ խնդիր է դրվել ժամանակին իրազեկել հարկային օրենսդրությունում կատարված բոլոր փոփոխությունների, հարկ վճարողների պարտավորությունների մասին, ժամանակին եւ առանց խոչընդոտների ապահովել գրանցամատյանների, ՀԴՄ-ների եւ այլ փաստաթղթերի հաշվառումը, կնքումը եւ տրամադրումը»,- տեղեկացրել է Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը, ում խոսքով` այս խորհրդակցությունները հատկապես կարեւոր են փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:
Այս անգամ, քննարկվող հարցերից էին Արտոնագրային վճարների մասով կատարված օրենսդրական վերջին փոփոխությունները. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից կոնկրետ հանձնարարականներ են տրվել հարկային մարմնի` սպասարկման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներին` հարկատուների հետ հանդիպումների միջոցով փորձել ձեւավորել որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ: Դրանք կարող են նպաստել նաեւ օրենսդրական բարեփոխումներին»,- ասել է Ա. Կիրակոսյանը: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ կատարվող բոլոր քայլերը միտված են ինքնագնահատման համակարգի վերջնական կայացմանը, այսինքն` հասնել նրան, որ հարկատուն ինքնուրույն հաշվարկի եւ վճարի իր իրական հարկերը:


























