Վրացի հայտնի քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլիին մեռած են հայտնաբերել իր բնակարանում: Այդ մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով, ենթադրաբար, մահվան պատճառը եղել է գազի արտահոսքը:
Դեպքի վայրում աշխատում են քրեագետները, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ մեկնաբանություններ չի անում:
Ռամազ Կլիմիաշվիլին ծնվել է 1941թ.: Մարտի 5-ին նա կդառնար 70 տարեկան:





























