Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի ելույթի ռեմիքսը` «Zenga Zenga Song» անվանումով, YouTube կայքում դիտել են մեկ միլիոնից ավելի մարդ:

Հոլովակը ստեղծել է իսրայելցի 31-ամյա լրագրող եւ երաժիշտ Նոյ Ալոոշեն: Վերջինս հայտնել է, թե իրեն ոգեշնչել է Քադաֆիի տարօրինակ հագուստն ու ձեռքերի թափահարումները: Բացի այդ, Քադաֆիի ելույթի տեքստը, որտեղ նա ասում է, թե «տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս» ճնշելու է խռովությունը, եւս զվարճալի են թվացել:

Որպես երաժշտական հիմք վերցվել է Pitbull եւ T-Pain ռեփերների «Hey Baby» կատարումը:

Լիբիայի ընդդիմությունը երգը դարձրել է իր ոչ պաշտոնական հիմնը: