«Ռուսական WikiLeaks» պորտալը հրապարակել է Ադիգեա հանրապետության Ֆիշտ լեռան VIP- հանգստարանի նկարները եւ անգամ տեսաէքսկուրսիան։ Ոչ պաշտոնական տվյալներով, դա Պուտինի հերթական ամառանոցն է։ Լուննայա Պոլյանայում գտնվող լեռնադահուկային հանգստարանը սկսվել է կառուցվել դեռ 2002 թվականից։
Ֆիշտ լեռան փեշերին շինարարությունն արգելված է, քանի որ այդ գոտին «Արեւմտյան Կովկաս» բնության համաշխարհային ժառանգության մի մասն է։ Որպեսզի արգելքները շրջանցվեն, լեռնադահուկային նստավայրը կառուցել են պոլիգոնի տեսքով։ Այս մասին իր բլոգում գրում է «Ռուսական WikiLeaks»-ի գործընկեր Վիտալի Շուշկեւիչը։
Լուսանկարը՝ NEWSru.com-ի





























