Թուրքիայի Մուշի նահանգի Վարթոյի շրջանի գյուղացիներից մեկի աղջիկը՝ Նազլը Գյուլը ձիով է գնում դպրոց։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ 14-ամյա աշակերտուհին իրենց գյուղից մինչեւ դպրոց 10 կմ ճանապարհը գնում եւ վերադառնում է ձիով։
Դպրոց մտնելիս ձին հանձնում է մտերիմներից մեկին այնուհետ դպրոցից դուրս գալիս կրկին վերցնում ձին եւ վերադառնում տուն։
Աշակերտուհին նշել է, թե իր համար կապ չունի՝ ամառ է, թե ձմեռ, ինքը միշտ ձիով է դպրոց գնում եւ երազում է ժոկեյ դառնալ։




























